Գնացեք աղբահանության ամբողջ համակարգն ուսումնասիրեք, նախկին հետ համեմատեք ու տեսեք, թե տարեկան քանի միլիոն դրամներով ավելի ծախս է արվում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի քննադատություններին, թե երկրում մոտ 30 տոկոս աղքատության պարագայում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 200 հազար դոլարանոց մեքենա են գնում։

«Ինչ տարբերություն մեքենա ես ձեռք բերում, թե այդ գումարը տալիս ես քամուն: Եթե մեկ միլիոնանոց քաղաքի ղեկավար արդյունավետության գիտակցությունը չունի, մեկին ասում ՝ մեքենա է ձեռք բերել, բայց ինքը միլիոնավոր ավելորդ ծախսեր է անում կամ դարձնում է պետական: Ի՞նչ է նշանակում պետական աղբահանություն: Պետք է մրցակցություն լիներ, երեք կազմակերպություն գային ասեին՝ մենք ավելի էժան այս ծախսերը կանենք»,-ասաց նա: