Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տվյալներն իրացրին բաժնի համայնքային ոստիկանների հետ՝ Չայկովսկու փողոցից բերման ենթարկելով մի քանի երիտասարդի։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նրանցից երկուսի խուզարկությամբ տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին։ Զննվեց նաև վայրը, որտեղից նրանք բերման էին ենթարկվել։ Հայտնաբերվեցին մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ և կաթուցիչներ։
Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ երիտասարդին մեթամֆետամինն իրացրել էր օտարերկրացի 53-ամյա տղամարդը։ Դեկտեմբերի 16-ին զննվեց նրա բնակության վայրը։ Հայտնաբերվեցին մեթամֆետամինով փաթեթներ։ 53-ամյա տղամարդը բերման ենթարկվեց բաժին, նա կալանավորվել է։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։











