Նորագույն «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակը, որն արժե 10 մլրդ դոլար, երկինք է արձակվել Ariane հրթիռակրով Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից։

ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Կանադայի տիեզերական գործակալությունների հետ աշխատող ինժեներները նոր աստղադիտակ են կառուցել, որը 100 անգամ ավելի հզոր է:

Ամբողջ աշխարհից հազարավոր մարդիկ աշխատել են նախագծի վրա վերջին 30 տարիների ընթացքում, եւ չնայած նրան, որ Ariane-ը շատ հուսալի տրանսպորտային միջոց է, երբ խոսքը հրթիռների մասին է, երաշխիքներ չկան:

Տիեզերանավը հրթիռակրից առանձնանալուց  հետո կսկսի աստիճանական տեղակայումը, որը կտեւի 29 օր, նշում է ՌԻԱ Նովոստին։

Ամենադժվարն ու ռիսկայինը, ինչպես պատմել են ՆԱՍԱ-ում, կլինի հիմնական հայելու եւ «Ուեբի»-ի ջերմային վահանի տեղակայումը, որը պետք է պաշտպանի աստղադիտարանը Երկրի, Լուսնի եւ Արեւի ճառագայթումից։

Նոր աստղադիտակը պետք է դիրք զբաղեցնի հալո-ուղեծրում Արեւ-Երկիր L2 համակարգի Լագրանժ կետում: Սպասվում է, որ «Ջեյմս Ուեբ»-ից առաջին գիտական ​​տվյալները հետազոտողներին հասանելի կլինեն մեկնարկից վեց ամիս անց, իսկ մեկ տարի անց դրանք հասանելի կլինեն հանրությանը։