Երևան քաղաքում 2021թ. 11 ամսում արձանագրվել է հանցագործության 14593 դեպք՝ 2633-ով ավելի նախորդ տարվանից:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ սպանության դեպքերը և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը շատացել են: Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ներկայացնում է սպանության դեպքերի և ՃՏՊ-ների պատկերը և դրանց բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները: