Դեկտեմբերի 24-ին ՊԾ Երևանի գնդի պարեկները Սևանի փողոցում գիշերային շրջայցի ժամանակ կասկածելի երկու տղամարդու նկատելով՝ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնում պարզվեց, որ բերման ենթարկվածներից մեկը՝ Նոր Նորքի, մյուսը Շենգավիթի բնակիչ է։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կաթուցիչներ, դեղնականաչավուն զանգվածներ ու դանակ:

Ըստ բերման ենթարկվածների՝ հայտնաբերվածը մարիխուանա է:

Հանգամանքները պարզվում են։

Նշանակվել են փորձաքննություններ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: