Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան, որոնք իրացրին՝ համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում՝ թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման ենթարկվեց Երևանի Բաշինջաղյան փողոցի 49-ամյա մի բնակչի:

Նրա ուղեբեռի զննությամբ հայտնաբերվեց «Բ 8» գրառմամբ՝ 79 ամբողջական և 3 հատ կես դեղահաբեր:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը սուբուտեքս է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: