Հորդանանի խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Պետական ​​լրատվամիջոցների ուղիղ հեռարձակումներից երեւում է, թե ինչպես են մի քանի պատգամավորներ բռունցքով հարվածում միմյանց, իսկ մյուսները՝ բղավում։ Այս ամենը տեւել է մի քանի րոպե, հայտել է Reuters-ը։

Ոչ ոք չի տուժել ծեծկռտուքի արդյունքում, որը սկսվել է սահմանադրական փոփոխությունների քննարկման նիստի ժամանակ այն պատճառով, որ չհիմնավորված արտահայտությունների համար անդամներից մեկը հրաժարվել է ներողություն խնդրել:

«Վիճաբանությունը վերածվել է մի քանի պատգամավորների միջեւ ծեծկռտուքի: Նման պահվածքն անընդունելի է մեր ժողովրդի համար եւ վնասում է երկրի հեղինակությանը»,- ասել է հանդիպմանը ներկա պատգամավոր Խալիլ Աթիեն։