Կանադացի ինժեներ Շոն Հոջինսն ինքնուրույն հավաքել է ամանորյա գունդ, որը կարողանում է իրական ձյուն առաջացնել: Այս մասին հայտնում է SeanHodgins YouTube-ալիքը։

Դասական ապակե գնդերի մեջ արհեստական ձյունը տեղում է թափահարելու դեպքում: Այս հուշանվերների ներսում ամանորյա ֆիգուրներ են։

Միաժամանակ կանադացին ավելի օրիգինալ մոտեցում է ցուցաբերել։

Մտահղացումն իրականացնելու համար այս հմուտ մարդը ստիպված է եղել քանդել իր համակարգիչը, որտեղից հանել է սնուցման աղբյուրը, օդափոխիչը, ռադիատորները եւ պրոցեսորի հովացուցիչը։ Համակարգային բլոկի այս տարրերը ծառայել են կառուցվածքը հովացնելու համար:

Շուտով նա ձնեմարդ է դրել գնդի մեջ։ Հոջինսն ասել է, որ իր հավաքած գունդը, որը 3D պրինտերով է տպագրված, ձյունն արտադրում է ջերմաէլեկտրական հովացուցիչների հաշվին: Ինժեները նաեւ ներսում հովացուցիչով, պրոցեսորով եւ էլեկտրամատակարարմամբ համակարգ է նախատեսել։