Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Զարոյանը այսօր` հունվարի 4-ին, Վարդենիսի համայնքապետարանի բակում մակագրեց նորընտիր քաղաքապետի երդմնակալության նիստի արձանագրությունը:
Նորընտիր ավագանու անդամները ծափերով ողջունեցին աշխատակազմի ղեկավարին եւ բացականչեցին «Ապրի Զարոյանը»:
Նշենք, որ այսօր ոստիկանները չթույլատրեցին նորընտիր ավագանիների եւ քաղաքապետի մուտքը համայնքապետարան,երդմնակալության արարողությունն էլ տեղի ունեցավ համայնքապետարանի շենքի բակում:
Համայնքապետարանի բակում մեծ թվով ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ էին հավաքվել:
Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Արտյոմ Մկրտչյանն էլ անդրդառնալով ՔՊ թեկնածու Արամ Մելքոնյանի հայտարարություններին ասաց, որ խեղկատակությունը նրանք են. «Խեղկատակությունը իրենք են, որ մեզ անվանեցին երկիշխանություն, մահմեդականներ, մենք օրենքի տառին համապատասխան ենք գործել»:











