Միանշանակ չէ, որ եթե Հայաստանը գնում է սահմանազատման, ապա դրանով Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որովհետեւ Հայաստանի քաղաքականությունն այն էր, որ ոչ թե Արցախը Հայաստանի մաս է, այլ Արցախն անկախ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
«Հայաստան-Ադրբեջան սահմանի ճանաչումը դեռ չի նշանակում, որ Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, բայց կարող է ճանաչել: Վարչապետի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ նա պատրաստ է ճանաչել: Եվ պատահական չէ, որ Արցախից արձագանք եկավ: Եթե Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ գործ ունեն այնտեղ ռուսական խաղաղապահները: Այդ դեպքում գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություն է տեղի ունենալու, եւ լինելու է այն ծրագիրը, որը հայտարարում էր բոլթոնը: Դա Բրիտանիայի ծրագիրն է, Անկարա-Լոնդոն-Բաքու գիծն է սկսելու աշխատել՝ Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից եւ ստեղծել թուրքական աշխարհ, եւ այդ թուրքական աշխարհը տանել ընդհարման Իրանի, Ռուսաստանի, իսկ հետագայում եթե հնարավոր է, նաեւ Չինաստանի դեմ:
Այսինքն սա աշխարհաքաղաքական խնդիր է եւ ՀՀ վարչապետը, ու շատ մարդիկ Հայաստանում, ոնց որ համաշխարհային ծրագրեր իրականացնելու համար պատրաստ են զոհաբերել Հայաստանը»,-ասաց նա:











