Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ մենք հանդես եկանք, որ սկզբնական 2.5 տարին համայնքը կառավարելու եմ ես, հոջորդ 2.5 տարին կառավարելու է Քաղաքացիական պայմանագրի 1-ին համարով ներկայացված թեկնածուն: Այս մասին այսօր` հունվարի  9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը:

Նա չցանկացավ մանրամասնել, թե ինչն էր խնդիրը, որ համաձայնության չեկան «Ապրելու երկիր» կուսակցության հետ:

Նա ասաց, որ շնորհավորում է Վոլոդյա Գրիգորյանին այդքան ձայներ հավաքելու հետ կապված, սակայն տարբերություն չի դնելու ընտրողների միջեւ եւ աշխատելու է  ի շահ համայնքի:

Նշենք, որ այսօր Փարաքարում համայնքապետ ընտրվեց Դավիթ Մինասյանը, իսկ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները: