Երեւանում ընթանում է «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. Կրթությունն առանցքում» խորագրով համաժողով:

Նշենք, որ համաժողովն ընթանալու է պլենար քննարկումների միջոցով, որոնց ընթացքում պետական, մասնավոր և կրթական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկվելու են Հայաստանում արհեստական բանականության զարգացման հնարավորություններին, մարտահրավերներին և ուղղություններին, պետություն-մասնավոր գործընկերությանը, կրթական նորարար մոդելների մշակմանը և ծրագրերի օժանդակմանն առնչվող հարցեր: