Դուք տեսնում եք, թե Ուկրաինայի շուրջ զարգացումների ֆոնին ինչ սանկցիաների լեզվով են խոսում Ռուսաստանի հետ, այն պայմաններում, երբ Ռուսաստանը դեռ ոչ մի գործողություն չի արել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
«Ասում են՝ այ դու կարող է նման գործողություն անես, դրա համար սանկցիաներ ենք մշակում: Հարգելիներս, սիրելի ԵԽԽՎ, Ադրբեջանը 2020-ի պատերազմին հումանիտար միջազգային իրավունքի բալոր հանցանքները կատարել են, մի բան էլ ավելացրել են որոշ գործողություններ, դուք տեսե՞լ եք որեւէ սանկցիա Ադրբեջանի նկատմամբ: Դուք տեսե՞լ եք, որ այդ նույն ԵԽԽՎ-ի բանաձեւում գրված լինի, որ սանկցիա կիրառեք Ադրբեջանի նկատմամբ: Այնտեղ գրված է՝ կարծում ենք, ճիշտ է, որ ռազմագերիներին վերադարձնեն: Այսինքն երկու տարի չեն վերադարձնում ու դուք իրենց հետ խոսում եք այդ լեզվո՞վ: Մի հատ սանկցիա կիրառեք:
Դուք գիտեք, որ քրեական գործ կա այդքան ժողովրդավարությունը գնահատող ԵԽԽՎ-ում, որտեղ իրենց պատվիրակներից մեկը նավթադոլարներից օգտվողն էր: Հիմա երեւի նավթադոլարների ծավալն է շատ մեծացել»,-ասաց նա:











