Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր՝ փետրվարի 2-ին, ընթանում է ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին դատարանն անցել է քրեական գործում առկա փաստաթղթերի հրապարկմանը։

Նշենք, որ դատարանն այսօր Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացրեց։

Հիշեցնենք, որ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: