Անթալիայում դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերի կապակցությամբ ողջամիտ ժամկետում կտեղեկացնենք հրավիրող կողմին։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Անթալիայում դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերի կապակցությամբ ողջամիտ ժամկետում կտեղեկացնենք հրավիրող կողմին։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողներին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ժամկետների հետ կապված ոչինչ հայկական կողմին չի փոխանցվել. «Միայն հրավեր է փոխանցվել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ հայ-թուրքական բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կարող են մասնակցել Անթալիայում մարտին կայանալիք դիվանագիտական ֆորումին։











