Հունվարի լույս 29-ի գիշերը ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ոստիկանները Մամիկոնյանց փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին մի երիտասարդի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 27-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, իսկ մեքենայի զննությամբ՝ մոխրացած հետքերով ապակե գլանակ:

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է:

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում: