Ազգային ժողովն իր հերթական նիստերն է գումարել. օրակարգում ընդգրկված է 15 հարց:

Մասնավորապես, խորհրդարանն այս քառօրյայում կքննարկի հետեւյալ հարցերը.

-              «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին

-              «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին

-              «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին

-              «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին

-              Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին, եւ այլ հարցեր: