Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։ «Սիլվայի գործ» անվանումով հայտնի ԵԴ/0253/01/19  քրեական գործը դատարանում քննվում է Աննա Դանիբեկյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել է նախկին նախագահի փաստաբանների բացակայության պատճառով։ Նախորդ նիստերը նույնպես հետաձգվել են։