Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 41 եւ 43 բազմաբնակարանային շենքերում կոյուղաջուրը տեւական ժամանակ լցվում է շենքի բակ եւ նկուղներ։
NEWS.am-ի հետ զրույցում թաղամասի բնակիչ Արման Առաքելյանը պատմեց, որ խողովակների ջուրը լցվում նկուղ։
«Այնպես է հողը մաքրել, բերել, որ նույն արագությամբ լցվում է նկուղ։ Վերջին դեպքի ժամանակ հողի տակից ջուր դուրս տվեց։ Շենքերի դեմը կեղտը հոսում էր, բոլորը տեսնում էին։ Մաքրման աշխատանքները շենքից դուրս «Վեոլիա Ջուր» ընկերությունն է անում, ներսում՝ թաղապետարանը»,- պատմեց նա։
Նա պատմեց, որ դրա հետեւանքով առաջին հարկի հիմնապատը ճաքել է։











