Փետրվարի 3-ին, ժամը 22-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Դավիթ Բեկի փողոցից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Նորագավիթի 44-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի զննությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 4 գրամից ավելի:

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: