Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ անհայտ անձինք են ներխուժել խմբագրություն, իրեն այնտեղ չհայտնաբերելուց հետո զանգահարել են եւ սպառնացել:

Ավելի ուշ նա մանրամասներ է հայտնել ներխուժումից`  նշելով, որ խմբագրություն ներխուժել է 5- 6 քաղաքացի, որոնցից մեկը եղել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շատ մոտ:

«Նա ինձ ասում է, որ Արայիկ Հարությունյանը իրեն հարազատ մարդ է, իր համար շատ բան է արել, եւ ինքը պատրաստվում է սպանել դավաճաններին: Ես էլ ի պատասխան իրեն ասում եմ, որ Արայիկ Հարությունյանը դավաճան է»,- ասում է Բորիս Մուրազին:

Մանրամասները` տեսանյութում: