Ինձ անհասկանալի է պատճառը, որով «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ըննդիմադիր խմբակցությունները չցանկացան մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի աշխատանքին։ Այս մասին Ազգային ժողովում փետրվարի 14-ին կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների ճեպազրույցում ասաց նշված հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորի խոսքով՝  ընդդիմությունը, եթե մենք սխալվենք, միշտ հնարավորություն կունենա քննադատելու հանձնաժողովի աշխատանքը։ «Թող գային, մեզ գամեին անարգանքի սյունին, եթե մեզ սխալ պահեինք։ Կամերաները բոլորը միացրած՝ օնլայն աշխատելու ենք։ Ում ասեին՝ հրավիրելու էինք, նույնիսկ ում չասեին՝ էլի հրավիրելու էինք։ Այս հանձնաժողովին հասանելի են լինելու ամեաբարձր գաղտնիության ռեժիմի փաստաթղթերը։ Բա լավ, դրանից էլ հրաժարվե՞ն։ Լավ, մեզ չեք սիրում, ձեզ սիրեք։ Ես երբեք չեմ տեսել, որ մեր գործընկերներն այսքան ամոթխած լինեն»,- ասաց Քոչարյանը։