Ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություններ էին ստացել, որ Մեծ Մասրիկ գյուղի անչափահաս մի բնակիչ Արտանիշ գյուղի մի տնից գողություն է արել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվածի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո փետրվարի 10-ին իրավապահները, բնակարանային գողության կասկածանքով, անչափահասին ներկայացրին ոստիկանության Ճամբարակի բաժին:
Պարզվել է, որ նա փետրվարի 9-ին քարով կոտրել է առանձնատան մուտքի դռան կողպեքը, տնից գողացել փող, սննդամթերք ու ծխախոտ: Տուժողից ընդունվել է հաղորդում: Անչափահասը տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:











