Փետրվարի 11-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ փետրվարի 10-ից 11-ը ինչ-որ մեկը բացել է Արմավիրի մարզի Լենուղի գյուղի իր անասնագոմի պատուհանը, մտել ներս ու գողացել 2 ցլիկ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն անցան օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը՝ կարճ ժամանակում պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։
Բաժնի քրեական հետախույզները պարզեցին կասկածվողի ինքնությունը՝ նույն գյուղի 45-ամյա բնակիչ է։ Նա կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին ու խոստովանեց կատարածը։
Գողոնը հայտնաբերվել և վերադարձվել է տիրոջը:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։











