Մեզ եզակի հնարավորություն է ընձեռվել գործող իշխանությունների հետ հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Այս մասին փետրվարի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Ադրբեջանի եւ Թուրքիայի օրենսդիր մարմինների կողմից այսպես կոչված «Շուշիի հռչակագրի» վավերացման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նա, մասնավորապես, առաջարկել է իշխող մեծամասնությանը ընդունել գոնե մեկ համատեղ առաջարկ, քանի որ խորհրդարանի հայտարարության մնացած տեքստը, անհրաժեշտության դեպքում, հնարավոր կլինի փոխել։

« «Շուշիի հռչակագիրը»՝ իր սադրիչ եւ ապակառուցողական բնույթով, անընդունելի է Հայաստանի համար։ Եկեք համատեղ ընդունենք այս մեկ նախադասությունը։ Հաջորդը, ինչ ուզում եք, ավելացրեք, այն, ինչ ուզում եք, կրճատեք: Դե, իսկ եթե դուք դեմ եք, ապա այդ մասին պարզ ասեք... կարող եք նույնիսկ վավերացնել այդ «Շուշիի հռչակագիրը»», - ասել է Ռուստամյանը։

Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ են մնացել ընդդիմության առաջարկած ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությանը։