Այժմ դեռ որեւէ արձագանք չկա, տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի, արձագանքը չի ուշանա: Այս մասին, այսօ՝ր փետրվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում նախօրեին Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված դաշնակցային համագործակցության հռչակագրին:
Դիտարկմանը, որ այդ հռչակագրում խոսվում է ռազմական ոլորտում համագործակցության, Ռուսաստան-Ադրբեջան զորավարժությունների, պատերազմի ընթացքում միմյանց օգնելու մասին, արդյոք Հայաստանը բացթողումներ չի ունեցել, որն էլ հանգեցրել է նման իրողության, Արշակյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր երկրի ուվերեն իրավունքն է իր միջազգային պարտավորությունները, հարաբերությունները զարգացնելու այնպես, ինչպես հարմար է գտնում: Հիմա դուք մի հարց եք տալիս, որը վերաբերում է բարեկամ երկրի վարած արտաքին քաղաքականությանը, որն իր սուվերեն իրավունքն է: ՌԴ-ի հետ մեր ռազմավարական գործընկերության պայմանագիրը նույնպես կա, որը տարբեր ձեւաչափերով կնքվել է եւ ամենաբարձր մակարդակով առաջ է գնում:Եթե մենք ասում ենք՝ եթե որեւէ երկրի հետ դաշնակցություն ենք անում, այդ երկիրը որեւէ այլ երկրի հետ չպետք է ունենա, դա նշանակում է, որ Հայաստանը բազմաթիվ այլ երկրների հետ, մասնավորապես ԵՄ-ի, միգուցե նաեւ այլ միջազգային հարթակներում պետք է առաջնորդվի իր ունեցած այլ պայմանագրերի շրջանակներում: Այսինքն ես պիտի խնդրեմ, որ մենք հարգենք բոլոր երկրների սուվերեն իրավունքները՝ իհարկե, մեր ռազմավարական շահերը նույնպես պահպանելով: Բայց պետք է հաշվի առնենք, որ բոլոր երկրներն ունեն իրենց արտաքին քաղաքականությունը վարելու իրավունք: Եթե դուք կարծում եք, որ Հայաստանը կարող է իր գործողություններով ազդել նմանատիպ գործընթացների վրա, ես կարծում եմ՝ մպետք չի գերագնահատել այս բոլոր իրողությունները»,-ասաց նա:
Ավերլի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 22-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել:
Պուտինը եւ Ալիեւը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային փոխգործակցության հռչակագիր են ստորագրել











