Դիտարկում ենք ռուբլու արժեզրկան հնարավոր հարվածները մեղմելու բոլոր հնարավորությունները։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրվում են բոլոր գործոնները, ուղիղ կապ է պահվում թե՛ արտահանողների, թե՛ այլ գործարարների հետ, որոնց վրա կարող է անդրադառնալ ռուբլու արժեզրկումը։
Նա տեղեկացրել է, որ երեկ էկոնոմիկայի նախարարությունում արտահանողների մասնակցությամբ տեղի է ունեցել մեծ խորհրդակցություն։ «Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակի զարգացմանը եւ ընդհանուր առմամբ շատ անհանգստացած ենք»,- նշել է նախարարը։
Քերոբյանը հավաստիացրել է, որ կարվի ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցվեն տնտեսվարող սուբյեկտների վնասները։











