Փետրվարի 25-ի երեկոյան ժամը ութին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն իրացրին ստացված օպերատիվ տվյալը: Մետրոյի կայարաններից մեկի նախասրահից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք բերման ենթարկեցին մայրաքաղաքի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրավապահների կասկածները հիմնավոր էին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փոքրիկ տոպրակ` մետամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով և մեկ կաթուցիչ`մոխրացած հետքերով:

Ըստ բերման ենթարկվածի` թմրանյութն իրենն էր, իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: