ՌԴ պաշտպանության նախարարությունը տվյալներ է ներկայացրել ռուսական եւ ուկրաինական կողմերի զոհվածների մասին։ Ինչպես հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի զինծառայողների եւ ազգայնականների շրջանում կորուստը կազմել է 2870, ռուս զինվորականներինը՝ 498, գրում է «Գազետան»։
«Ուկրաինայի ուժային կառույցների ազգայնականների եւ զինծառայողների շրջանում կորուստները կազմում են՝ ավելի քան 2870 սպանված եւ շուրջ 3700 վիրավոր։ Միայն հաստատված տվյալներով՝ Ուկրաինայի ուժային գերատեսչությունների գերեվարված զինվորականների թիվը կազմում է 572»,- ասել է նա։
Ռուս զինծառայողների շրջանում նույնպես կորուստներ կան՝ 498 զինծառայող, 1597 մարդ վիրավորվել է։ «Զոհվածների ընտանիքներին ցուցաբերվում են հնարավոր բոլոր օգնությունները»,- եզրափակել է Կոնաշենկովը։











