Հայաստանի համար կարեւորագույն խնդիրներից մեկը ազգային արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքի կայունությունը պահպանելն է։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ մեկնաբանելով վերջին իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի վրա։
Պատգամավորը նաեւ որոշ թվեր ներկայացրեց։ «Ըստ որոշ տվյալների՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի շուրջ 6000 քաղաքացիներ ժամանում են Հայաստան եւ իրենց հետ ռուբլի բերում։ Այսօր մեզ համար ամենակարեւորն արժույթի արտահոսքը կանխելն է։ Այժմ էկոնոմիկայի նախարարությունը նոր բանաձեւ է մշակում, որի համաձայն՝ յուրաքանչյուր օտարերկրյա ներդրող, ով Հայաստանում հաշիվ է բացում, պետք է այս գումարը երկրում պահի առնվազն 6 ամիս»,- պարզաբանեց Հակոբյանը։ Նա նշեց, որ սա զսպող մեխանիզմներից մեկն է։











