Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝  2022 թվականի մարտի 10-ին` ժամը 19:00-ին , Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիել՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր Արցախը զրկված է գազամատակարարումից․ ադրբեջանական զինուժը թույլ չի տալիս նորոգել վնասված գազատարը, որը գտնվում է ադրբեջանական հսկողության տակ գտնվող տարածքում։ Նաև հակառակորդը վերջին օրերին սկսել է պարբերաբար խախտել հրադատարը՝ կիրառելով նաև ականանետներ, ինչի հետևանքով կա մեկ վիրավոր։