Լցակայաններում նոր սարքերի տեղադրումից ֆինանսական բեռը կընկնի պառողների ուսերին, մինչդեռ ճգնաժամի պայմաններում Հայաստանը պետք է վարի զգույշ, հավասարակշռված քաղաքականություն։ Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ նախ խոսում էին, որ սարքն արժե 600 հազար դրամ, իսկ հիմա՝ ավելի քան 1 միլիոն դրամ (2000 դոլար-խմբ.):
«Հարցն այն է նաեւ, թե ո՞ւմ հաշվին են սպասարկելու տեղեկատվական հոսքեր ապահովող ծառայությունները։ Եթե դա էլ սպառողների ուսերին է հայտնվում, ապա գործ ունենք աբսուրդի հետ»,- շեշտեց պատգամավորը։











