Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները պարզապես «խոզություն» է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք միշտ գտնվել ենք պատժամիջոցների ներքո, իսկ այսօր դրանք ավելի մասշտաբային են, բայց մենք սովոր ենք Արեւմուտքի այս խոզությանը։ Ինչու՞ խոզություն, որովհետեւ այդ ամենն անօրինական է եւ բոլոր միջազգային պայմանագրերի խախտում է»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Լուկաշենկոն։ 

Լուկաշենկոյի խոսքով՝ Արեւմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի եւ Բելառուսի համար «հնարավորությունների ժամանակ» են։