Պետական գույք, որպես այդպիսին չի օտարվել ոչ ռեզիդենտներին: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արագածոտնի մարզի բնակիչներն ահազանգում են, որ արաբ ներկայացած թուրքերը մեծ թվով հողատարածքներ են ձեռք բերում Արագածոտնի մարզում՝ մասնավորապես Օհանավանում, Ապարանում:

Հարցին, թե քանի գույք է ձեռք բերվել ազգությամբ արաբների կամ ադրբեջանցիների ու թուրքերի կողմից, նա պատասխանեց. «Հարցն ինձ ուղղված չի, եթե ձեռք են բերվում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից: Ես տեղեկացված եմ, որ ՀՀ օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը:  Այսինքն Հայաստանում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները: Իսկ պետական գույքի  առումով նմանատիպ դեպքեր չկան, բացառվում են»: