Մաքսային ոլորտում ընթացող բարեփոխումների ֆոնին կոռուպցիայի առկայության կամ աճի մասին խոսակցություններն ավելորդ են։ Այս մասին մարտի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա վստահեցրեց, որ ՊԵԿ-ում վարչարարության լավ մեխանիզմներ են գործում՝ միաժամանակ խոստովանելով, որ վարչական գործիքների հետ կապված իրավիճակը խայտառակ է։
Նրա խոսքով՝ այժմ այդ խնդիրները լուծվում են: «Մենք չենք ձեւացնում, թե աշխատում ենք, այլ գործիքներ ենք ներդնում՝ այդպիսի ռիսկերը նվազեցնելու համար»,- հավելեց Բադասյանը։











