Պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան հարկային մուտքերի վրա, քանի որ մեր առեւտուրը հիմնականում Ռուսաստանի հետ է կապված, բացի այդ, լավ կապեր ունենք նաեւ Ուկրաինայի հետ։ Այս մասին մարտի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա պարզաբանեց, որ ռուբլու փոխարժեքի տատանումների պատճառով հունվար-փետրվարին գրանցված Հայաստանից արտահանման լավ տեմպերը կնվազեն։

«Հունվար-փետրվարին հիմնական ցուցանիշները (հարկային եկամուտներ, կայուն աշխատատեղերի քանակ, միջին աշխատավարձ) աճ են գրանցում։ Այս պահին մտահոգությունն այնքան էլ մեծ չէ»,- հավելեց Բադասյանը։