Պարենային ապրանքների արտահանման քվոտաների վերաբերյալ ՌԴ իշխանությունների որոշումները, ի վերջո, բացասաբար չեն ազդի Հայաստան ներմուծման վրա։ Այս մասին մարտի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի բավարար պաշարներ՝ Հայաստան արտահանելու համար։ «Այն, ինչ հնարավոր չէ ներմուծել Ուկրաինայից, կարող է փոխարինվել Ռուսաստանից ներկրմամբ»,- հավելեց Բադասյանը։
Չնայած այն հանգամանքին, որ պարենային ապրանքների ներմուծման մեծ մասը կատարվում է Ռուսաստանից եւ Ուկրաինայից, պաշտոնյայի խոսքով, Հայաստանում պարենային ապրաննքերի պաշարների հետ կապված անհանգստության պատճառ չկա։











