Արաբկիրի քրեական հետախույզները մարտի լույս 12-ի գիշերը Կիևյան փողոցում էին: Ժամը 4-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք բաժին բերման են ենթարկել 34 և 31 տարեկան երկու տղամարդու՝«Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 31-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման և շագանակագույն զանգվածներ, նաև՝ գաղտնի փականով դանակ, իսկ 34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ մոխրացված հետքերով կաթուցիչներ:

31-ամյա տղամարդը հայտնել է, որ «շոկո» և «կրիստալ» թմրանյութերը ձեռք է բերել անձնական օգտագործման համար:

Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են: