Տեղացած առատ ձյունը վտանգավոր վթարային իրավիճակ է ստեղծել Վահագնիից- Սատանի Կամուրջ կոչված հատվածում: Այս մասին հայտնում են «Անկյուն+3» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում:
Բեռնատարների վարորդները ճանապարհին են մնացել գիշերվանից, ժամը 12:00-ի դրությամբ չէին կարողանում երթեւեկել նաեւ մարդատար ավտոմեքենաները խանապարհի խցանման պատճառով:
Ճանապարհի ձմեռային սպասարկում իրականացնող տեխնիկա եւ աշխատակիցներ չկան:
Վարորդներն ասում են` ճանապարհն անտերության է մատնված:
«Ռուսաստանից եկել ենք, 12 օր էնտեղ ենք քարշ եկել, բայց սենց չէր, էնտեղ մետրերով ձյուն էր, ստեղ մի բարակ շաղ ա, չենք կարա հելնի: Մի հատ մաքրեին, մի բարակ էլ աղ գցեին, սենց չէր լինի վիճակը, ո ՛չ տեր կա, ո՛չ տիրական կա»,- ասաց վարորդներից մեկը:
Մանրամասները` տեսանյութում:











