«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ մարտի 21-ին անցկացվում են խորհրդարանական լսումներ։

Քննարկման թեման «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է։

Օրենսդրական նախաձեռնությունը, ըստ էության, միտված է խորհրդարանի առջեւ արտաքին գործերի նախարարության եւ վարչապետի հաշվետվողականության բարձրացմանը։ Մասնավորապես, տարին երկու անգամ ԱԳՆ ղեկավարից եւ վարչապետից կպահանջվի գրավոր զեկույցներ ներկայացնել խորհրդարանին, որոնց քննարկումն իրականացվում է դռնփակ ռեժիմով։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր խոսքում ողջունեց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներին, որոնք նույնպես մասնակցում են խորհրդարանական լսումներին։ Նրա ելույթն ուղեկցվեց բուռն ծափահարություններով։