Լուսանկարում պատկերված տղամարդը տաքսիով երթևեկելիս վարորդից բջջային հեռախոս է խնդրել և նրա «idram» հավելվածով վարկ ձևակերպել՝ խաբեությամբ հափշտակելով գումարը։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նրա հանցավոր գործողություններից տուժած այլ անձանց խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Շենգավիթի բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։











