«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն արգելափակեցին Արցախում մարդասիրական աղետ առաջացրած Բաքվի ագրեսիվ  գործողությունները դատապարտող ԱԺ ընդդիմության հայտարարության նախագծի ընդունումը։

Խորհրդարանական մեծամասնությունը խուսափեց քվեարկելուց։ Ի աջակցություն նախագծի քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները (ընդամենը 30-ը ԱԺ 107 պատգամավորներից)։