Մարտի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով մի տղամարդ է բուժօգնության դիմել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդումից րոպեներ առաջ դանակահարված տղամարդը հասել էր Էջմիածնի Բաղրամյան փողոցի գրասենյակ, որտեղից էլ ընկերը տարել էր հիվանդանոց:

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ճշտեցին, որ դանակահարությունը Էջմիածնի Կիրովի փողոցում էր եղել: Դեպքի վայրի զննությամբ և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզ դարձավ, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել էր Էջմիածնի 22-ամյա մի բնակիչ։

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը մարտի 18-ին ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն։

Հանգամանքները քննությամբ պարզվում են: