Մարտի 17-ին ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի կայարաններից մեկի նախասրահից, ապօրինի զենք կրելու կասկածանքով, բերման ենթարկեցին երկու անչափահասի, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, մյուսը՝ Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ատրճանակ, երկու գազային բալոն, 220-ից ավելի մետաղյա գնդիկներ, գաղտնի փականով դանակ և մետաղյա մահակ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են: