Մարտի 21-ին, ժամը 19-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի բակում հրկիզել են Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետի «Կիա» մակնիշի ավտոմեքենան։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ հրկիզման եղանակով դատաբժշկի ավտոմեքենան վնասել էր Արթիկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ։ Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։

Տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 12.45-ի սահմաններում ինքն է հրկիզել մեքենայի առջևի հատվածը:

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։