Մենք լրջագույն խնդիր ունենք և դա Հայաստանի ղեկավարն է, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ինչ դիրքորոշում ունի հայ–թուրքական հարաբերությունների, Ադրբեջանի առաջարկների հետ կապված, որոնց մասին խոսել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին ներկայացրած իր զեկույցում։

«Ես ոչ թե հասկացա, այլ մեկ անգամ ևս համոզվեցի, որ մենք լրջագույն խնդիր ունենք, դա Հայաստանի ղեկավարն է՝ իր կեցվածքով, իր դիրքորոշումներով, իր փիլիսոփայությամբ, կարճ ասած՝ խեղճի, վախեցածի, պարտվածի, որը բրգաձև անդրադառնում է մյուս բոլոր նախարարությունների, գերատեսչությունների վրա»,– ասել է նա՝ ավելացնելով, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որքան էլ գիտակցի, որ այդպես չի կարելի, նա փաստացի համաձայնել է զբաղեցնել ԱԳ նախարարի պաշտոնը և հիմա պարզապես իրականացնում է այն քաղաքականությունը, որը որդեգրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորը նշել է, որ յուրաքանչյուր փորձագետ կհուշի, որ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար նախևառաջ հարկավոր է փոխել երկիրը պարտության տարած ղեկավարին։ «Բոլոր նախարարությունները կրակն ընկած վիճակում են իրականում, որովհետև իրականացնում են այդ մեկ մարդու մտքերը»,– ասել է նա։

Մանրամասները՝ դիտեք տեսանյութում։