Ներքին Հանդ գյուղի մոտ կա ճանապարհի հսկողության կետ։Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Պատգամավորները, մասնավորապես, հետաքրքրվեցին գյուղի մուտքի ուղեփակոց տեղադրելու մասին, որը տեղադրել էին ռուս սահմանապահները։
Նախարարը պատասխանեց, որ գյուղ մուտքը սահմանափակված չէ։
«Ինձ մոտ էլ էր այդ հարցն առաջացել։ Ես այցելեցի Ներքին Հանդ։ Այո, խոսքը սահմանապահների մասին է, որոնք օրը մի քանի անգամ անցնում են նշված ճանապարհով՝ այդպիսով պարեկություն իրականացնելով։ Սակայն քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակված չէ։ Այս ճանապարհից լավ երեւում են նաեւ հակառակորդի դիրքերը»,- ասաց Պապիկյանը։











