Մարտին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրճատվել է գրեթե 30 տոկոսով, եւ դա մտահոգիչ է։ Այս մասին մարտի 24-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա հավելեց, որ այլ ուղղություններով աճ կա, եւ ընդհանուր առմամբ արտահանման հետ կապված իրավիճակը դրական է․ փետրվարին աճը կազմել է 27-28 տոկոս։ «Մենք աշխատում ենք արտահանողների հետ, որպեսզի նրանք նոր գների պայմաններում արագ պայմանագրեր վերակնքեն»,- նշեց նախարարը։

Նա վստահեցրեց, որ ռուսական շուկայում ապրանքների պակասի պայմաններում Հայաստանից արտահանումը կտրուկ կաճի։