Անցած ամիս Հայաստանում գրանցվել է 268 ընկերություն։ Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Նա հավելեց, որ հանրապետությունում գրանցվել է նաեւ մոտ 1000 անհատ ձեռներեց։ «Նրանք հիմնականում գալիս են Ռուսաստանից, կան նաեւ ոչ ռեզիդենտներ Ուկրաինայից եւ Բելառուսից»,- ասաց Քերոբյանը։ 

Նախարարը վստահեցրեց, որ իշխանությունը փորձում է անել ամեն ինչ՝ այս տնտեսվարող սուբյեկտների համար հարմարավետ միջավայր ստեղծելու համար։