Ֆիլիպիններում շաբաթ օրը հազարավոր բնակիչների կոչ է արվել լքել իրենց տները  այն ​​բանից հետո, երբ Թաալ հրաբուխը հարյուրավոր մետր դեպի երկինք մոխիր ու գոլորշի է բարձրացրել, հաղորդում է AFP-ը:

Թաալ հրաբուխը, որը գտնվում է Մանիլայից դեպի հարավ գտնվող լճում, ժայթքել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:22-ին։

Ինստիտուտը նախազգուշացրել է նոր ժայթքումների հնարավորության մասին, որոնք, նրա խոսքով, կարող են առաջացնել գազի, մոխրի եւ բեկորների վտանգավոր, արագ շարժվող հրաբխային հոսքեր, ինչպես նաեւ ցունամիներ:

Սեյսմոլոգիական գործակալությունը խստորեն խորհուրդ է տվել տարհանել լճի խոցելի վայրերում ապրող բնակիչներին եւ զգոնության մակարդակը երկուսից բարձրացրել է երեքի։

Առաջին ժայթքմանը հաջորդել է «գրեթե չընդհանտվող ֆրեատոմագմատիկ ակտիվությունը»։

Հինգ գյուղերի բնակիչների հրամայվել է լքել իրենց տները։

Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ բնակավայրերում ապրում է ավելի քան 12 000 մարդ։ 

Թաալը երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, որը պարբերաբար տուժում է ժայթքումներից եւ երկրաշարժերից։